Jump to content

Ուրսուլա Մայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրսուլա Մայեր
Ծննդյան թիվ՝հունիսի 24, 1971(1971-06-24)[1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Բեզանսոն, Դու, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝ Շվեյցարիա
 Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0576732

Ուրսուլա Մայեր (ֆր.՝ Ursula Meier, հունիսի 24, 1971(1971-06-24)[1], Բեզանսոն, Դու, Ֆրանսիա), ֆրանսիացի-շվեյցարացի ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի արևելքում, Շվեյցարիայի հետ սահմանին գտնվող Ֆրանշ-Կոտե տարածաշրջանի մայրաքաղաք Բեզանսոնում։ Ավարտել է բելգիական Արվեստի ինստիտուտը։

Աշխատել է հանրահայտ շվեյցարացի ռեժիսոր Ալեն Թանների օգնական նրա «Ֆուրբի» (1996) և «Իոնաս և Լիլա, մինչև վաղը» (1999) ֆիլմերում[3]։ Իր առաջին լուրջ մրցանակին արժանացել է «Ժամ առանց քնի» (1998) կարճամետրաժ ֆիլմի համար, Կլերմոն-Ֆերրանի կարճամետրաժ կինոյի փառատոնում ստանալով ժյուրիի Հատուկ մրցանակը, ինչպես նաև Միջազգային մրցանակ Տորոնտոյի կինոփառատոնում։

Լայն ճանաչման արժանացավ «Քույրը» (2012) ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որի համար Բեռլինի կինոփառատոնում ստացավ Արծաթե արջ մրցանակը։ Օսկարի 85-րդ արարողության ժամանակ ֆիլմը Շվեյցարիայի կողմից առաջադրվեց նաև օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում[4], բայց եզրափակիչ փուլ չի անցել։

2013 թվականին Մայերն ընդգրկված է եղել Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 - «Ուժեղ ուսեր» (ՀՏ) - ռեժիսոր, սցենարիստ
  • 2008 - «Տուն» - ռեժիսոր, սցենարիստ
  • 2012 - «Քույրը» - ռեժիսոր, սցենարիստ
  • 1998 - «Ժամ առանց քնի» - ռեժիսոր, սցենարիստ
  • 2014 - «Սարաևոյի կամուրջները» (վավերագրական) - ռեժիսոր, սցենարիստ
  • 2015 - «Քեյսի Մոտտե Կլյայն, Արտիստի ծնունդը» (վավերագրական) - ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Մայեր» հոդվածին։